Մեր մասին
Բժշկական կենտրոն՝ ջերմությամբ և պատմությամբ Ալֆաստոմ բժշկական կենտրոնը՝ առաջին մասնագիտացված օրթոդոնտիկ կլինիկաներից մեկը Հայաստանում, հիմնադրվել է 2002 թվականին:
Պրոֆեսիոնալ թիմ կազմավորելու և մշտապես վերջին սերնդի տեխնիկական հագեցվածությունն ապահովելու հետ մեկտեղ, մեզ համար միշտ առաջնային է յուրաքանչյուր այցելուի նկատմամբ հոգատարությունն ու վստահության մթնոլորտի ստեղծումը։
Այս տարիների ընթացքում բացի մասնագիտական գործունեությունից իրականացրել ենք մի շարք սոցիալական և էկոլոգիական ծրագրեր:
Ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում տարիներ անց հիմնվեց Ախտորոշման բաժինը, իսկ 2024 թվականին էլ հիմնեցինք ALPHABEAUTY –ն՝ մեր հոգատարությունը տարածելով նաև էսթետիկ բժշկության ոլորտում։
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
Ալֆաստոմ ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին բժիշկներ Հրանտ և Վերգինե Տեր-Պողոսյանների կողմից։
Վերգինե Տեր-Պողոսյանը թողնելով բժիշկ- մանկաբույժի կարիերան զբաղվել է ընտանեկան բիզնեսի ղեկավարմամբ:
Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյան՝ Ալֆաստոմ բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր բժիշկ, ով մասնագիտացած է բարդ օրթոդոնտիկ խնդիրների և քունքստործնոտային հոդի դիսֆունկցիաների բուժման մեջ:
- Հանդիսանում է ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ,
- ԵՊԲՀ բժշկագիտության դոկտոր, Պրոֆեսոր,
- Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ
- Հայաստանում Ամերիկյան օրթոդոնտների ասոցիացիայի դեսպան,
- Oրթոդոնտների Համաշխարհային ասոցացիայի անդամ,
- Եվրոպայի, Ռուսաստանի օրթոդոնտների ասոցացիայի անդամ:
- ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու մանկական ստոմատոլոգիայի գծով, բժշկական գիտությունների դոկտոր,
- Պիեռ Ֆոշարի, ակադեմիայի մրցանակակիր:
- Ավելի քան 90 հրատարակությունների,
- 18 մեթոդական ձեռնարկների
- 4 ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ և համահեղինակ
- Ունի 6 արտոնագրված գյուտ:
- Շուրջ 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ավելի քան տասնյակ հազար կլինիկական դեպք: