ԱԼՖԱՍՏՈՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բերանի խոռոչի համալիր խնամք` Ձեր ընտանիքի համար

Բերանի խոռոչի համալիր խնամք` Ձեր ընտանիքի համար

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼՖԱՍՏՈՄ

Ջերմ
մթնոլորտ

Մաքրություն և
անվտանգություն

Նորագույն
տեխնոլոգիաներ

Իրավասու
թիմ

Մենք առաջարկում ենք մեր բուժառուներին

Մենք ստեղծում ենք գեղեցիկ ժպիտներ

«Ձեր բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է, և մենք ձգտում ենք ստեղծել հյուրընկալ միջավայր մեր բոլոր բուժառուների համար։ Մեր նվիրված թիմը երաշխավորում է, որ դուք կստանաք բուժման տարբերակների հստակ բացատրություններ և իրատեսական արդյունքներ»։

Հրանտ և Վերգինե Տեր-Պողոսյան, ԱԼՖԱՍՏՈՄ ստոմատոլոգիայի հիմնադիրներ

0
տարվա
փորձ
0
բարձր որակավորում ունեցող
բժիշկ
0
գոհունակ
բուժառու
0
բուժառու
ամեն օր

Օրթոդոնտիա

Ալֆաստոմը հանդիսանում է առաջին նեղ մասնագիտացված օրթոդոնտիկ կենտրոններից մեկը Հայաստանում ։ Ոլորտում մեր փորձը թույլ է տալիս արձանագրել բարձր արդյունավետություն՝ անգամ ամենաբարդ կլինիկական դեպքերում։ Թիմային աշխատանքն ապահովում է համակարգված մոտեցում՝ ստանալով լավագույն էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունքները մեր բուժառուների համար։

Մանկական Ստոմատոլոգիա

Կենտրոնի մանկական ստոմատոլոգիայի բաժինը նախատեսված է փոքրիկների առողջ ու անկաշկանդ ժպիտների պահպանման համար։ Մենք գիտակցում ենք, որ երեխայի առաջին այցելությունը ստոմատոլոգի մոտ կարող է լինել զգացմունքային փորձառություն, այդ իսկ պատճառով ստեղծել ենք հարմարավետ, գունեղ և վստահություն ներշնչող միջավայր։

Մենք մեծ կարևորություն ենք տալիս վաղ կանխարգելման ծրագրերին՝ օգնելով ծնողներին իմանալ երեխայի բերանի խնամքի լավագույն միջոցները։ Պարբերական ստուգումներն ու պահպանողական միջամտությունները թույլ են տալիս կանխել կարիեսը, ատամնաշարերի, կծվածքի խնդիրները և այլ հնարավոր բարդությունները՝ դեռևս վաղ տարիքից։

Մանկական Ստոմատոլոգիա

Կենտրոնի մանկական ստոմատոլոգիայի բաժինը նախատեսված է փոքրիկների առողջ ու անկաշկանդ ժպիտների պահպանման համար։ Մենք գիտակցում ենք, որ երեխայի առաջին այցելությունը ստոմատոլոգի մոտ կարող է լինել զգացմունքային փորձառություն, այդ իսկ պատճառով ստեղծել ենք հարմարավետ, գունեղ և վստահություն ներշնչող միջավայր։

Մենք մեծ կարևորություն ենք տալիս վաղ կանխարգելման ծրագրերին՝ օգնելով ծնողներին իմանալ երեխայի բերանի խնամքի լավագույն միջոցները։ Պարբերական ստուգումներն ու պահպանողական միջամտությունները թույլ են տալիս կանխել կարիեսը, ատամնաշարերի, կծվածքի խնդիրները և այլ հնարավոր բարդությունները՝ դեռևս վաղ տարիքից։

Բուժառուները մեր մասին

5/5

Որակյալ սպասարկում, շատ հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցում։ Շնորհակալ եմ Բժիշկներին մասնավորապես Դավլիթին և Գայանեին 💙💙💙

Nelli
5/5

Շնորհակալություն ձեր ամբողջ անձնակազմին։ Պրոֆեսիոնալ բարեհամբույր աշխատակիցներ և գիտության նվաճումներով հագեցած կլինիկա։

Lusine.test
5/5

Շնորհակալություն մասնագիտական և հոգատար թիմին։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Դր. Մանուկյան Դավիթին բնական ժպիտ ստեղծելու համար 🥰 Խստորեն խորհուրդ եմ տալիս Alphastom-ը 🙂

Lilit.tes
5/5

Alpha Stomը հիանալի ընտրություն է երեխայի ատամների առողջությունը պահպանելու և վերականգնելու համար։ Այստեղ համատեղում են թիմային մոտեցումը, բարձր պրոֆեսիոնալիզմը, անչափ մարդկային և բարեհամբյուր վերաբերմունքը։ Ադմինիստրացիան գերկազմակերպված է։ Ինքս լինելով բժիշկ և այլ բուժկենտրոնի տնօրեն հստակ պատկերացնում եմ, թե որքան դժվար է հասնել նման կազմակերպվածության։ Շնորհավորում եմ ԱլֆաՍտոմին, որ հաջողել է այս ամենում։

Anna.test

Թողեք հայտ անվճար խորհրդատվության համար


Կզանգահարենք մեկ ժամվա ընթացքում


Հաճախ տրվող հարցեր

Մենք շեշտը դնում ենք խնդիրների վաղ հայտնաբերման և կանոնավոր զննումների վրա՝ հիվանդությունները կանխելու համար նախքան բուժման անհրաժեշտությունը, ներառյալ՝ թվային և ռենտգեն ախտորոշումը՝ վիճակի ճշգրիտ, արագ և անվտանգ գնահատման համար։ Մանկական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում վաղ կանխարգելմանը. մենք օգնում ենք ծնողներին ճիշտ խնամել երեխայի ատամները հենց առաջին այցից։

Այո։ Մենք իրականացնում ենք ժպիտի ամբողջական վերափոխում կերամիկական վինիրների միջոցով՝ փոխարինելով հին կամ մգեցված վերականգնումները բարակ, բնական տեսք ունեցող վինիրներով և պսակներով։ Օրթոպեդներն ու օրթոդոնտները հաճախ աշխատում են թիմով՝ համադրելով էլայներները, լնդերի կորրեկցիան և վինիրները՝ ժպիտը համալիր կերպով փոխելու համար։

Մենք ապահովում ենք լիարժեք ֆունկցիոնալ և էսթետիկ վերականգնում ամբողջովին կերամիկական պսակների, վինիրների և ցիրկոնի դիօքսիդից պսակների միջոցով, ինչպես նաև բուժում միկրոսկոպի տակ՝ բարդ կրկնակի միջամտությունների և ճշգրիտ ադհեզիվ վերականգնումների համար։

Այո՝ «ԱԼՖԱՍՏՈՄ»-ը Հայաստանում առաջին մասնագիտացված օրթոդոնտիկ կենտրոններից մեկն է։ Մենք ստանձնում ենք բարդ կլինիկական դեպքեր և առաջարկում բուժում էլայներներով՝ ցանկացած տարիքում ատամները հարթեցնելու հարմար և աննկատ միջոց: Մանկական օրթոդոնտիկ ծրագիրը ներառում է վաղ միջամտություն՝ խայթոցի ճիշտ ձևավորման համար։

Վիրաբուժական թիմն իրականացնում է այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են իմաստության ատամների հեռացումը և բերանի խոռոչի այլ վիրահատություններ՝ աշխատելով ախտորոշիչ և վերականգնողական բաժանմունքների հետ համատեղ. այսպիսով վիրաբուժական, օրթոդոնտիկ և օրթոպեդիկ բուժումը միավորված է մեկ միասնական պլանում։

Այո։ Պարոդոնտոլոգներն զբաղվում են ինչպես լնդերի թերապևտիկ բուժմամբ, այնպես էլ լնդերի պլաստիկայով (ուրվագծի կորրեկցիայով)՝ ժպիտի համալիր վերափոխման շրջանակներում, հետևելով պարոդոնտալ թերապիայի և հյուսվածքների վերականգնման հստակ կլինիկական արձանագրություններին։

Կիրակի օրը ժամը 11:00-ից 14:00-ն գործում է հերթապահ բժիշկ՝ հրատապ դեպքերի համար: Կապվեք մեզ հետ ուղղակիորեն հեռախոսով, որպեսզի կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս արագ ընդունել ձեզ:

Այո, մենք սպասարկում ենք ապահովագրական փաթեթներ և համագործակցում ենք հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ՝ Armenia Insurance, Nairi Insurance, ԻնգոԱրմենիա, Liga Insurance, ReGo Insurance և SIL Insurance:

Կլինիկայի բժիշկների մեծ մասն ազատ շփվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ուստի դուք կարող եք անցնել խորհրդատվություն և բուժում ձեզ հարմար լեզվով։

Կոնտակտային տվյալներ

Հասցե:
Պռոշյան 28/2
Աշխատանքային ժամեր:
Երկուշաթի-ուրբաթ
10:00–20:00
Շաբաթ
10:00–18:00
Կիրակի
11:00–14:00 — հերթապահ բժիշկ